Ռուս պաշտոնյաների հետ շփումներն այլևս չեն բխում Ֆրանսիայի շահերից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: «Այսօր մեր շահերից չի բխում խոսել ռուս պաշտոնյաների հետ, քանի որ հայտարարությունները և հաղորդագրությունները, որոնք տեսնում ենք, սուտ են»,- նրա խոսքը մեջբերում է Le Monde-ը։ Սեժուրների խոսքով՝ երկխոսությունը հնարավոր կլինի վերսկսել վստահության վերադարձից հետո․ «Եվ, առաջին հերթին, անհրաժեշտ կլինի տեսնել իրադարձությունների զարգացումը Ուկրաինայի ռազմաճակատում։ Առայժմ դա չկա»։ |