ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+35 °C
«Իրանն ուղիղ հարված չի հասցնի Իսրայելին»․ ամերիկյան հետախուզություն
12:54, 09.04.2024 | mamul.am
2814 | 0

Ամերիկյան հետախուզությունը ենթադրում է, որ Իրանն ուղիղ հարված չի հասցնի Իսրայելին՝ ի պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսության վրա հարձակման, այլ կգործի տարածաշրջանում միջնորդների միջոցով, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրների խոսքով՝ Թեհրանը խուսափում է ռազմական գործողությունների կտրուկ սրացումից և չի ցանկանում ԱՄՆ-ին կամ նրա դաշնակիցներին Իրանի վրա ուղղակի հարձակման առիթ տալ:

Հեռուստաալիքի զրուցակիցները կարծիք են հայտնել, որ նույն պատճառով Իրանը պատրաստ չէ հարձակվել ամերիկյան զորքերի կամ տարածաշրջանի այլ օբյեկտների վրա:

Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ չի կարելի ամբողջությամբ բացառել ամերիկյան օբյեկտների վրա հարձակման հնարավորությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր