ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ի՞նչ ես մտածում այս մասին, Շառլ Միշել»․ Մարուքյան
15:00, 09.04.2024 | mamul.am
3616 | 0

Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Արցախում մնացած տարեց տղամարդուն։

«Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, ԼՂ-ում 150 հազար հայերից մնացին մոտ 10-ը, որոնք այժմ ենթարկվում են հալածանքների։ Ահա թե ինչու մենք շարունակեցինք ասել, որ սա հանցավոր ռեժիմ է և դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նրանք ասում էին. «Նրանք մեր քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգությունը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ մեզ հետ խաղաղ ապրելու համար»»,-գրել է նա։

Մարուքյանը հարց է ուղղել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, թե ի՞նչ է մտածում այդ մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր