ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Եվրոպայում պատերազմն այլևս երևակայություն չէ»․ Բորել
18:36, 09.04.2024 | mamul.am
2862 | 0

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Եվրոպայում բարձր ինտենսիվությամբ պատերազմը դադարել է երևակայություն լինելուց։ Այս մասին Բորելն ասել է Բրյուսելում կայացած համաժողովում։

«Եվրոպայում բարձր ինտենսիվությամբ պատերազմի հնարավորությունն այլևս երևակայություն չէ։ Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար»,- նրա խոսքը մեջբերում է Financial Times-ը։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ին անհրաժեշտ են միջոցներ և պաշտպանական մեխանիզմ՝ տարածաշրջանի ներուժն ապահովելու համար։ Նա նաև կոչ է արել թույլ չտալ Ուկրաինայի կործանումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր