ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ փակ նիստը մեկնարկել է
15:18, 09.04.2024 | mamul.am
1358 | 0

Ազգային ժողովում մեկնարկել է սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով՝ ընդդիմության նախաձեռնած նիստը:

ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:

Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:

Հրատապ նիստի առաջարկով, հիշեցնենք, հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ փակ նիստը մեկնարկել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր