ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Կան Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացվող կապիտուլյացիոն նոր պահանջներ». Իշխան Սաղաթելյան
16:48, 09.04.2024 | mamul.am
1816 | 0

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որը շարունակելու է զիջումները ու մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանագծման և սահմանազատման աշխատանք չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացվող կապիտուլյացիոն նոր պահանջներ, որին այս իշխանությունը մտադիր է առնվազն տեղիք տալ»,- փակ ձևաչափով նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով՝ ընդդիմության նախաձեռնած նիստը, որին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր