ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Կործանարար շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը»․ Արմեն Ռուստամյան
17:24, 09.04.2024 | mamul.am
1239 | 0

«Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանի հորինածն է, և հակասում է մեր շահերին ու միջազգային լավագույն պրակտիկային»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Այդ ապօրինի պահանջին տուրք տալը, նշանակում է ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը։ Այս եզրահանգումը ամրապնդվում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանների հստակեցումն իրականացվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է։ Այսպիսի գործընթացի մեջ մտնելով՝ հայկական կողմը փաստացի պատրաստակամություն է հայտնում սահմանազատում և սահմանագծում իրականացնել Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքների կիրառման պայմաններում, իսկ նման դեպքերում մեզ այլևս ոչ ոք, եթե ուզենա էլ, չի կարողանա օգնել։ Կործանարար այս շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը»,- ասել է Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանի ելույթը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր