ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Կգնա՞ք՝ բնակվեք Ոսկեպարում, ձեր երեխաներին կտանե՞ք Ադրբեջանի նշանառության տակ գտնվող դպրոցներ»․ Գառնիկ Դանիելյան
17:36, 09.04.2024 | mamul.am
1788 | 0

ԱԺ հայտարարությունների ժամին, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ինչի դուք չգիտե՞ք, որ Ադրբեջանը հիմա Հայաստանի սուվերեն տարածքում կանգնած ա, ոչ մի բան չեք անում, մենակ գալիս, ասում եք՝ Ադրբեջանն էս ա ուզում, էն ա ուզում։ Եթե իշխանութունները հնարավորություն չունեն նորմալ բանակցելու, Հայաստանի շահերն առաջ տանելու, ուրեմն պետք է հրաժարական տան, դա է հարցի լուծումը։ Ասում էիք՝ Արցախի հարցի նշաձողն իջեցնենք, կոնսոլիդացիա կլինի, ո՞ւր ա, կոնսոլիդացիան էլ չկա, Արցախն էլ չկա։ Միակողմանի զիջումներ եք անում ոչ մի բանի դիմաց, ու դեռ պարզ չի՝ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի՞, թե՞ ոչ»։ Ավարտելով ելույթը՝ Դանիելյանը ՔՊ-ականներին փոխանցեց տավուշցիների հարցը. տարածքների հանձնման դեպքում կգնա՞ք՝ բնակվեք Ոսկեպարում, ձեր երեխաներին կտանե՞ք Ադրբեջանի նշանառության տակ գտնվող դպրոցներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր