ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները
21:24, 09.04.2024 | mamul.am
2068 | 0

Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղադրված արգելապատնեշները։ Այս մասին ասված է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնության X-ի էջում:

«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է գրառման մեջ:

Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեռացնում մուտքի մոտ տեղադրված մետաղյա արգելափակոցները։

Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր