ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի»․ Զելենսկի
09:48, 10.04.2024 | mamul.am
2225 | 0

Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի, սակայն դրա համար ԱՄՆ-ից ռազմական օգնություն է հարկավոր։ Այս մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հավաքական Արևմուտքն ունի սպառազինության ժամանակակից համակարգեր։ Ուստի մենք կստանանք որոշակի տեխնոլոգիաներ։ Խնդիրը մարդկանց թիվը չէ։ Խոսքը զենքի որակի մասին է»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր