ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Սկսենք մեր բանտերից ու ավելի վստահ կկարողանանք գործել Բաքվի բանտերում գտնվողների համար». Վահե Հովհաննիսյան
23:48, 10.04.2024 | mamul.am
967 | 0

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այդ մեկ դատավորը դու ես (կամ՝ ոչ)

Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։ Սա հստակ բանաձև է, որը պետք է հասկանալ։ Եթե մենք համառ ու ինտենսիվ չպայքարենք Երևանի բանտերում պահվող քաղաքական բանտարկյալների համար, չենք կարողանալու պայքարել Բաքվում մեր արժանապատվության կալանավորների համար։
Եթե դատավորը հարգի 2 ընդդիմադիր խմբակցությունների միասնական երաշխավորագիրը, ապա երկրում նոր մթնոլորտ է ստեղծվելու. կարձանագրվի հարգանք՝ քաղաքական միավորի, քաղաքական քայլի հանդեպ։ Սա երկրի համար միանշանակ օգտակար է։
Եթե դատավորն արհամարհի երաշխավորությունը, ապա դա ուղիղ կոչ է բոլորիս՝ կրկնապատկել-եռապատկելու պայքարը բանտերում գտնվող մեր ընկերների համար, ընդ որում՝ թե´ Երևանի, թե´ Բաքվի բանտերում։
Մենք պետք է ընդունենք նոր խաղի կանոն, որը նաև բարոյականության ճգնաժամային նորմ է համատեղ պայքարի. յուրաքանչյուր ընկերոջ, յուրաքանչյուր թիմակցի համար պետք է համառ պայքարել։ Հնարավոր չէ հաջող պայքար, եթե քո կողքինին կտանեն բանտ, իսկ դու անհոգ շարունակես քո կյանքը։
Իմ խորին համոզմամբ՝ պետք է ուժեղացնել պայքարը բանտերում գտնվող մեր ընկերների համար։ Բուն պայքարը կմաքրի, կզուլալի մթնոլորտը։ Գոնե իրար հանդեպ ազնիվ կլինենք։ Ա. Աշոտյանը, Վ. Սաղաթելյանը, Ն. Սամսոնյանը, Ն. Մալյանը, Մ. Ասլանյանը պետք է ազատ արձակվեն։ Այնպես, ինչպես Բաքվի բանտերում գտնվող հայերը։ Սրանք փոխկապակցված պրոցեսներ են։ Սկսենք մեր բանտերից ու ավելի վստահ կկարողանանք գործել Բաքվի բանտերում գտնվողների համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր