ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Թուրքական քարոզչության տարածում` որպես ՀՀ ղեկավար հանդես եկող մարդու կողմից». Էդգար Էլբակյան
01:00, 11.04.2024 | mamul.am
2233 | 0

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ դե-ֆակտո պարագլուխն այսօր ԱԺ-ում կրկնել է լևոնաթուրքական քարոզչությունը, թե իբր կա պատմական Հայաստան և իրական Հայաստան, և պետք է ընտրել երկրորդը, որովհետև առաջինն ընտրելով՝ կորցնում ենք իրականը։
Ավելին, փաստացի ՀՀ անունից դե-ֆակտո հանդես եկող մարդը կրկնել է ցեղասպանությունն արդարացնող թուրքական քարոզչական թեզերը, որ «հայերն անկախություն էին ուզում, մենք էլ պատժեցինք»՝ ասելով, որ «Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը»։
Կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, քան թուրքական քարոզչության տարածում` որպես ՀՀ ղեկավար հանդես եկող մարդու կողմից։ Սրանով են թուրքերն արդարացնում իրենց ոճիրը։ Սա ամենաիսկական զոհահալած (victim blaming) խոսույթ է՝ ներշնչված թուրքական թելադրանքից։
Իսկ ցեղասպանության իրական պատճառը թուրքերն են, ոչ թե իրենց հայրենիքի տարածքում թուրքերից անկախ ապրելու ցանկություն ունեցող հայերը։ Իսկ ցեղասպանությանը նպաստողները հայության դիմադրական ոգին գցողներն են, ոչ թե բարձրացնողները»:

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր