ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Զգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին»․ Զախարովա
14:24, 10.04.2024 | mamul.am
4017 | 1

Զգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի ու Բաքվի միջև տարածքային բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը։ Հարավային Կովկասում բարգավաճման համար բոլոր մեխանիզմները կան, առաջին հերթին խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածությունների մասին է։ Մեր կողմից մշտապես պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին՝ գտնելու փոխըմբռնելի լուծումներ։ Ընդ որում, զգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այսօր կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում՝ իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր