ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Լուկաշենկոն վաղը կհանդիպի Պուտինի հետ
17:00, 10.04.2024 | mamul.am
1526 | 0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ռուսաստան և կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ վաղը՝ ապրիլի 11-ին, կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների «դեմ առ դեմ» հանդիպումը։ Նրանք կքննարկեն տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման թեմաները։ Ապրիլի 12-ին Լուկաշենկոն և Պուտինը նախատեսում են համատեղ միջոցառում անցկացնել՝ Տիեզերագնացության օրվա կապակցությամբ: Նրանք կքննարկեն միջազգային տիեզերակայան կատարած առաքելության արդյունքները, որտեղ պատմության մեջ առաջին անգամ աշխատել է Միութենական պետության անձնակազմը, ինչպես նաև կհանդիպեն տիեզերագնացների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր