ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Հիմա, ինչ որ կասեմ, չսարսափեք». Բագրատյան
19:54, 10.04.2024 | mamul.am
9432 | 0

«Հիմա ինչ որ կասեմ, չսարսափեք: Ես մեղք չունեմ, որ էս ազգի մեծ մասը չի կարում տրամաբանի: Ես չեմ ուզում, որ 2 ամիս հետո ասեք` էս մարդը ճիշտ էր»,- ԱԺ-ի դիմաց կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Ի՞նչ ա ուզում էս մարդը Ոսկեպարից: Ոսկեպարի դեմ ինքը պատմություն ա մոգոնել, որ Ոսկեպարի դիմաց գտնվող այսպես ասած Ասկեպարան արդեջանական գյուղ ա, բայց Ոսկեպարի թիկունքում էլ կա «ադրբեջանական գյուղ»: Ներքին Ոսկեպար ընդհանրապես չի եղել, եթե ադրբեջանական բնակավայր լիներ, Ոսկեպար չէր լինի «Ասքիպարա» կլիներ: Հանձնելուց հետո թշնամին դուրս է գալիս դեպի Լոռու մարզ, կիսելով Տավուշի մարզ: Դրանից հետո դուրս է գալիս դեպի Վրաստան գնացող մայրուղի ու գազամուղ: Դրանից հետո փակում են դրանք, ոնց որ Ստեփանակերտում փակեց: Հետո Նիկոլն ասում ա` ռուսներ, գնացեք բացեք, ռուսներն ասում են` խի տվիր, որ մեզ ասում ես` գնացեք, բացեք: Լավ, դե գնանք բանակցենք, չեն կարում բանակցեն: Դրանից հետո Թուրքիան փակել է տալիս ատոմակայանը:
Այս գործողություններից հետո Երևանը հայտնվում է Ստեփանակերտի վիճակում` մութ, հաց չկա, ոչինչ չկա»,- զգուշացրեց ՀՀ նախկին վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր