ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Իսրայելում կարծում են, որ Իրանը հարված կհասցնի ապրիլի 12-ից հետո
10:18, 11.04.2024 | mamul.am
2384 | 0

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարված հասցնել իսրայելական կողմին ապրիլի 12-ից հետո, հաղորդում է Times of Israel-ը։

Ըստ կանխատեսման՝ Թեհրանը, որից ակնկալում են պատասխան Դամասկոսում իրանցի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի զոհվելուց հետո, քայլեր չի ձեռնարկի մինչև Ուրազ Բայրամի տոնի ավարտը։

Իսրայելում նաև կարծում են, որ Իրանի հնարավոր հարվածն ուղղված կլինի ռազմավարական օբյեկտներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսրայելն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է Իրանի ցանկացած հարձակման։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր