ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Զելենսկին մեկնաբանել է ռուսական բանակի զանգվածային հարվածն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին
11:18, 11.04.2024 | mamul.am
2702 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուսական բանակի զանգվածային հարվածը երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին: Նրա խոսքով՝ գնդակոծության ժամանակ օգտագործվել է ավելի քան 40 հրթիռ և մոտ 40 հարվածային անօդաչու։

«Հրթիռների և «Շահեդների» մի մասը հաջողվել է խոցել։ Ցավոք, միայն մի մասը»,- սոցցանցի իր էջում գրել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների օբյեկտներին, այդ թվում՝ Խարկովում, Կիևում, Զապորոժիեում, Օդեսայում և Լվովում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր