ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հայրենավաճառության գերակատարված ծրագիր»․ Աննա Մկրտչյանը՝ կառավարության ծրագրի մասին
13:24, 11.04.2024 | mamul.am
1633 | 0

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանn այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձել է կառավարության ծրագրի կատարողականի՝ Փաշինյանի ներկայացրած զեկուցին, այն որակելով որպես հայրենավաճառության և պետականաքանդության գերակատարված ծրագիր։ «Իշխանություններն իրենց տերերի կողմից ստացել են իրավունք՝ Հայաստանի Հանրապետությունում ոտնահարելու ամեն ինչ։ Գերակատարել են իրենց առաջ դրված ամենահավակնոտ ծրագիրը․ պայմանավորվել էին չէ՞, որ միայն Ստեփանակերտում կթողնեն հայերին, բայց Արցախում գեթ մեկ հայ չեն թողել, կամ պայմանավորվել էին չէ՞, որ սահման պետք է գծեն, բայց չէ, ասում են՝ թուրքին ինչ պետք է՝ թող գան վերցնեն։ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է․ 2023 թվականին 40000-ից ավելի հանցագործության դեպք է գրանցվել, բացատրությունն այն է, որ մեր երկրի բնակչության 80%-ից ավելին տանել չի կարողանում գործող իշխանոթյուններին, ոստիկանությունը զբաղված է հենց այս 80%-ով, բա հո չի գնալու հանցագործներին բռնի, պետք է անի ամեն ինչ, որպեսզի իշխանությանը վտանգ չսպառնա»,- իր ելույթում ասել է Աննա Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանի ելույթն՝ ԱԺ-ում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր