ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Կրեմլը մեկնաբանել է «Ղրիմի կամուրջը ոչնչացնելու ծրագրերի» մասին Զելենսկու հայտարարությունը
22:30, 11.04.2024 | mamul.am
3846 | 0

Ուկրաինայի իշխանությունները, որոնք սպառնում են ոչնչացնել Ղրիմի կամուրջը, հերթական անգամ ապացուցեցին ռազմական գործողություն սկսելու Ռուսաստանի որոշման ճշմարտացիությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։

«Կիևի ռեժիմը բացահայտ խոսում է Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ իր ագրեսիվ ահաբեկչական ծրագրերի մասին՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին նախագահի ընդունած որոշումների բացարձակ ճշտմարտացիությունը»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները մտադիր են նոր հակահարձակման դիմել: Դրա ընթացքում նրանք մտադիր են կենտրոնանալ կամուրջներին և օդանավակայաններին հարվածելու վրա, մասնավորապես՝ ծրագրում են ոչնչացնել Ղրիմի կամուրջը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր