Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը, հաղորդում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահը, «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորումից, ավելին՝ Մոսկվան հակված է եղել հենց դրան»։ Բացի այդ, Պուտինը համաձայնել է Լուկաշենկոյի առաջարկին՝ վերադառնալ Կիևի հետ ստամբուլյան պայմանագրի նախագծին։ |