ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում հարձակման հավանականությունը»․ ՀԴԲ տնօրեն
10:48, 12.04.2024 | mamul.am
2657 | 0

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մտահոգված է երկրում համակարգված ահաբեկչական հարձակման հնարավորությամբ, ինչպիսին տեղի ունեցավ Մոսկվայում՝ Crocus City Hall-ում։ Այս մասին հայտնել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Դժվար է պատկերացնել իրավապահ մարմիններում իմ աշխատանքի ողջ ընթացքում ժամանակահատված, երբ միաժամանակ այդքան շատ սպառնալիքներ առաջանան հանրային և ազգային անվտանգության համար»,-ասել է Ռեյը։

Ռեյը հավելել է, որ ավելի ու ավելի մեծ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում համակարգված հարձակման հավանականությունը, ինչպես շաբաթներ առաջ ԻՊ-ի հարձակումը Մոսկվայում։

Ռեյը նշել է, որ գրոհները կարող են իրականացնել ինչպես ԻՊ-ը, այնպես էլ «Ալ Քաիդան» և նրանց աջակիցները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր