ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մտահոգված է երկրում համակարգված ահաբեկչական հարձակման հնարավորությամբ, ինչպիսին տեղի ունեցավ Մոսկվայում՝ Crocus City Hall-ում։ Այս մասին հայտնել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ: «Դժվար է պատկերացնել իրավապահ մարմիններում իմ աշխատանքի ողջ ընթացքում ժամանակահատված, երբ միաժամանակ այդքան շատ սպառնալիքներ առաջանան հանրային և ազգային անվտանգության համար»,-ասել է Ռեյը։ Ռեյը հավելել է, որ ավելի ու ավելի մեծ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում համակարգված հարձակման հավանականությունը, ինչպես շաբաթներ առաջ ԻՊ-ի հարձակումը Մոսկվայում։ Ռեյը նշել է, որ գրոհները կարող են իրականացնել ինչպես ԻՊ-ը, այնպես էլ «Ալ Քաիդան» և նրանց աջակիցները։ |