ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է». Արծվիկ Մինասյան
12:24, 12.04.2024 | mamul.am
1837 | 0

«Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, իսկ դրան խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն է, ինչպես նաև ադրբեջանաթուրքական և նրանց ուղղորդմամբ գործող արտաքին գործակալական ցանցը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն, ինչն ինքը որպես լուծում է առաջարկում, բխում է իրենց երազանքից՝ չունենալ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա կեղծ «եվրոպիզմ» քարոզող և Հայաստանը դեպի կառափնարան տանող «ընդդիմադիր» դաշտի ներկայացուցիչներն են։ Սա իրենց երազած ընդդիմությունն է»,-նշեց Մինասյանը։ Պատգամավորն ասաց, թե ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, այլ բան է, որ հանրային ընդվզում չկա, որպեսզի իրենք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացներ սկսեն․«Մենք այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք, միայն հանրային լայն ընդվզում է անհրաժեշտ, եթե դա չկա, արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես այս ազգադավ իշխանության գործողությունները»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է․ Արծվիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր