ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ոսկեպարցիները համաձայն չեն Փաշինյանի հետ․ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցվել
15:18, 12.04.2024 | mamul.am
1840 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում նկատի ունենալով Ոսկեպար գյուղի 7-րդ դարի եկեղեցին, ասաց, թե որոշ հոգեւորականներ կան, որ հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2015-ին Տավուշի թեմի առաջնորդ նշանակվելով` շուրջ 9 տարի պարբերաբար Ոսկեպարի սահմանագոտում հառնող եկեղեցում պատարագ է մատուցել։ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ով այժմ Կոտայքի թեմում է ծառայում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր