ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Բրյուսելում կայացված վերջին որոշումը ոչ մի պարագայում չի իրականացվի»․ Վելայաթի
16:48, 12.04.2024 | mamul.am
4999 | 0

Իրանի Գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հարցազրույց է տվել Al-Mayadeen հեռուստաալիքին, որում հայտարարել է, որ Հարավային Կովկասն Իրանի անվտանգության գոտու կարևոր մաս է, և Իրանը մշտապես կպաշտպանի այդ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է IRNA գործակալությունը։

«Վերջին օրերին Եվրոմիությունը և ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքվել են Բրյուսելում և նոր որոշում են ընդունել Հարավային Կովկասի տարածաշրջան ներխուժման և անօրինական միջամտության նոր ծրագիր նախապատրաստելու մասին և ուղղակիորեն հայտարարել են, որ ցանկանում են մտնել աշխարհի այդ շատ զգայուն տարածաշրջան, իբր, խաղաղություն հաստատելու նպատակով։ Մինչդեռ նման գործողությունները վկայում են այն մասին, որ այդ տխրահռչակ խումբն այլ նպատակ չունի, քան աշխարհի կրիտիկական կետերում լարվածություն ստեղծելն ու երկրների անվտանգությունն ու անկախությունը ոչնչացնելու գնով ռազմական ներկայության պատրվակ փնտրելը։ Հարավային Կովկասի տարածաշրջանի զգայունությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, և Իրանի Իսլամական Հանրապետության փառավոր պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մեր երկիրը մշտապես կարևոր հենասյուն է եղել այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման գործում՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների իրավունքներն ու զգայունությունը»,-ասել է Վելայաթին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր