ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Բագրատ Եսայանի, Տարոն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ «10»-ի գործով մեղադրական վճիռը բեկանվեց
21:06, 12.04.2024 | mamul.am
1733 | 0

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Ալավերդյանի, մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել «10»-ի գործով մեղադրյալներին և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում է պահանջել։ Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն՝ մասամբ՝ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը՝ դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր