ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հանրությունը պատրաստ սպասում է քաղաքական համախմբման իրագործման առաջին քայլերին». Դավիթ Անանյան
02:18, 14.04.2024 | mamul.am
1724 | 0

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը. «Ռազմավարական այլընտրանքային օրակարգի ձևավորման եւ գործողությունների կոնկրետ ծրագրի շուրջ քաղաքական համախմբման անհրաժեշտությունը վերջին ժամանակներում դարձել է ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական դիսկուրսի հրատապ խնդիր։
Քաղաքական համախմբումը, ըստ էության, իրենից ներկայացնում է Հայաստանի հանրությանն ու ժողովրդին այլընտրանքային օրակարգ ներկայացնելու և այն իրագործելու համար անհապաղ իշխանափոխություն նախաձեռնելու, այն առաջնորդելու և գործնականում իրականացնելու վճռականություն, կամք ու պատրաստակամություն ունեցող քաղաքական դերակատարների (առանձին քաղաքական ուժերի և անհատ-գործիչների) կողմից սեփական կարողություններն ու ռեսուրսները՝ առանց քաղաքական սակարկությունների ու նախապայմանների, համախմբելու վերաբերյալ փոխհամաձայնության հասնելն է։
Քաղաքական համախմբամբ գոյութենական պայքարի արդյունավետ ազգային առաջնորդություն ապահովելու համար քաղաքական համախմբման մասնակիցների կողմից փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ՀՀ ազգային ժողովին պետք է ներկայացվի գործող կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու և քաղաքական համախմբման մասնակիցների կողմից առաջադրված թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելու պահանջ։
Ըստ էության, այստեղ է, որ տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ՀՀ ազգային ժողովում նոր իմաստավորում է ստանալու, և նրանց ու փողոցային պայքարի մասնակիցների միասնական գործողությունների շնորհիվ ՀՀ ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնությունը պարտադրված կիրականացնի հանրային պահանջը՝ իշխանափոխությունը։
Հանրությունը պատրաստ սպասում է քաղաքական համախմբման իրագործման առաջին քայլերին, որոնցով էլ, ըստ էության, կազդարարվի հասարակական-քաղաքական շարժման մեկնարկը՝ ազգային-ազատագրական պայքարի ոգուն և սկզբունքներին համահունչ»։

Աղբյուրը` Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր