ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Զարհուրելի անպատասխանատվություն և անպատժելի անգործունակության մթնոլորտ է ՀՀ ՊՆ-ում». Նարինե Դիլբարյան
01:18, 14.04.2024 | mamul.am
1876 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՜նչ զարհուրելի անպատասխանատվություն և անպատժելի անգործունակության մթնոլորտ է ՀՀ պաշտպանության ոլորտում, մեր զինված ուժերը կարծես հատուկ դարձել են կիզակետ ցածրորակ մատակարարումների, անկազմակերպության, բացարձակ անսրտացավության, ձևական խոսքերի և շրիշակից ցածր օգգ-ով աշխատանքների։ Առաջընթաց գոռալով՝ մեր բանակի գործունեության կազմակերպումը ՊՆ ղեկավարությունը նախարարի գլխավորությամբ վերածել են քարեդարի, անհասկանալի սարքինության մեքենաներ և զինտեխնիկա, տեղաշարժեր, գերբեռնվածություն, ցածրագույն կարգապահություն, որակյալ և արհեստավարժ կադրերի բացարձակ պակաս, պարտականությունների անբացատրելի բաշխում, ոչ կանոնադրային հարաբերություններ, ինքնագլուխ գործողություններ։ Մինչև ե՞րբ պետք է Հայաստանում այս անպատժելի կազմաքանդումը շարունակվի, այսօր վթար, մահեր ու վիրավորներ Մեղրիում, վաղն այլուր, որքա՛ն վատ են աշխատում, այնքա՛ն երկար են պաշտոնավարում, բոլոր բողոքները, հրապարակային հարցումները, հանրային պահանջները բախվում են ձայն բարբառոյ յանապատի հայտնի գործելակերպին։ Իսկ մեր որդիները, եղբայրները, որ փորձում են պաշտպանել որբի գլուխ դարձած Հայաստան պետության ջնջվող սահմանները, դառնում են զոհն այս անպատասխանատու կառավարման։ Սուրեն Պապիկյանն ինչպե՞ս է գլուխը բարձին դնում։Ամոթի ու պատասխանատվության կորուստն ՀՀ ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր