ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, հայտնել է վերջինիս պաշտպան Տիգրան Եգորյանը։ Ըստ նրա, հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառվում են, Քերոբյանին նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։
|