ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մոբիլ ամենագնացներ պետք է լինեն ամեն դիրքի համար». Կարեն Հովհաննիսյան
22:54, 13.04.2024 | mamul.am
1625 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «44-օրյա պատերազմից կարծես թե պետք է դասեր քաղած լինեինք, բայց չէ․․․
Այդ պատերազմի ժամանակ մեր տակտիկական սխալներից ճակատագրական էր նաև այն, որ մեր օգնական ուժերը չէին հասնում ռազմի դաշտ, նրանք շարքից դուրս էին գալիս դեռ ճանապարհի կեսից։ Քանի որ մեր մոբը օգնական ուժերը տեղաշարժվում էին առավելագույնս կենտրոնացված, թշնամուն մնում էր մի բան անել, ընդամենը մեկ ԱԹՍ-ով շարքից հանել մի ավտոբուս, մի ՈՒՐԱԼ, մի ԿԱՄԱԶ և հետևաբար առաջնագծին զրկել առնվազն 30-40 հոգանոց օգնական ուժից։
Մինչ պատերազմը ես միշտ աղաղակում էի, որ աշխարհը վաղուց է հրաժեշտ տվել այս մեթոդին, որ տրանսպորտային միջոցները այլևս մոբիլ ամենագնացներ են, որոնք տեղափոխում են առավելագույնը հինգ զինծառայող, ընթանում են միմյանց հետևից՝ որոշակի հեռավորությամբ, երբ մեկին խոցեն, մյուսները չտուժեն։ Այդ մեթոդը հատկապես կիրառվել է Իրաքում, Սիրաիայում, Իսրայելում և այլն։
Սա, բնականաբար, ծախսատար է, բայց մեկ անգամ ներդրում ես կատարում և այլևս մինիմալի ես հասցնում մարդկային կորուստները։
Նույնն էլ վերաբերվում է անձնակազմը մարտական հերթափոխության տանել-բերելուն։ Մոբիլ ամենագնացներ պետք է լինեն ամեն դիրքի համար, պետք է ապահովեն քիչ թվաքանակով անձնակազմի տեղաշարժ, որպեսզի դժբախտ դեպքերի դեպքում կորուստը, վնասը մինիմալի հասցվի։
Մարդկային կյանքն առավել թանկ է, ուստի ցանկացած ծախս արդարացված է, եթե այն ուղղված է բանակում դժբախտ պատահարների, դեպքերի կանխարգելմանը։ Իսկ կանխարգելման դեմ ուղղված աշխատանքները պետք է դուրս գան կաղապարված մտածելակերպից, պետք է վերջ դրվի հարթավայրերի, գետերի անցումների, ծանր բեռների տեղափոխման համար նախատեսվածն օգտագործել նեղ կացաններում, կտրուկ շրջադարձերով, կտրուկ վայրէջքներով և վերելքներով ճանապարհների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր