ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մենք չենք կարող հրաժարվել մեր՝ նաև քաղաքակրթական հայրենիքի և ոչ մի մասնիկից». Վարդան Ոսկանյան
03:18, 14.04.2024 | mamul.am
2441 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այժմ չբնակեցված Հորթուն գյուղում առնվազն 9-րդ դարից ապրել են իմ և ձեր նախնիները, իսկ թիկունքիս՝ բարձրաբերձ ժայռի գագաթին, 12-13-րդ դարերի կառույց հայկական խոնարհված եկեղեցին է։
Գյուղի հայաթափումից հետո, հավանաբար 18-19-րդ դարերում, այստեղ հաստատվել էր ինչ-որ վաչկատուն մի ցեղախումբ, որը թողել է զրոյական քաղաքակրթական հետք և մշակութային ժառանգություն։
Այս վայրը քաղաքակրթական Հայաստանի փոքր մի պատկեր է, որը փաստում է, որ մենք չենք կարող հրաժարվել մեր՝ նաև քաղաքակրթական, հայրենիքի և ոչ մի մասնիկից, քանզի դա նշանակելու է հրաժարում քաղաքակրթությունից և դրա հանձնում բարբարոսների հոշոտմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր