Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իսրայելի դեմ հաջողված գործողության ավարտի մասին․ Իրանը մտադիր չէ այն շարունակել, փոխանցում է РИА Новости-ն։ «Սակայն, եթե անհրաժեշտություն լինի, զինված ուժերը կգործեն»,- հավելել է Մոհամմադ Բաղերին։ Նշվում է, որ գործողության թիրախը եղել է իսրայելական ավիաբազան և տեղեկատվական կենտրոնը։ |