ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Չեք հասկանո՞ւմ, որ քոչարին չի փրկելու»․ Սայաթ Շիրինյան
14:00, 14.04.2024 | mamul.am
3867 | 0

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի թիմակից, անկուսակցական Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեր մոտ երևի միայն քոչարի պարելն ու պարացնե՞լն է ստացվում։
Այս անգամ էլ պարեցիք Ոսկեպարում։
Ի «պաշտպանություն» Արցախի այնտեղ էլ պարեցիք, ու ի՞նչ։
Չեմ հասկանում, ի՞նչ է ձեր ուզածը, դուք դիտավորյա՞լ եք անում, չե՞ք հասկանում, որ այստեղ-այնտեղ, անգամ՝ ծիրանի արկղերի շուրջ ձեր քոչարին չի փրկելու։
Չե՞ք հասկանում, որ հանրապետության հրապարակում է պետք շուրջ պար բռնել ու քոչարի պարել։
Գնալով հավատս կորցնում եմ, որ դուք անկեղծորեն մտահոգված եք ու անկեղծորեն պայքարում եք։
Կեղծ պայքարի իմիտացիայի նշաններն առկա են»։

Աղբյուրը` Սայաթ Շիրինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր