ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Եթե ադրբեջանցիները հարձակվեն, «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու». Կարեն Հեքիմյան
01:24, 15.04.2024 | mamul.am
5012 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Այժմ պատկերացնենք, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ենթադրենք` հրթիռներ ու ԱԹՍ-ներ է արձակում:
Հայաստանի օդը «պաշտպանված է» ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից, իսկ դրանց ղեկավարումը ստանձնել է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ընդ որում, «հայկական» ՀՕՊ-ը գործելու է միայն այն ժամանակ, «երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը»: Այսինքն, եթե ադրբեջանցիները հարձակվեն, օրինակ` Ոսկեպարի վրա կամ փորձեն ճեղքել «Զանգեզուրի միջանցքը», «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու, քանզի ռուսական կողմի համար վտանգ չի առաջանա, իսկ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի, ենթադրենք` պայմանական Պերմյակովի, կարծիքով հայկական կողմն ի վիճակի կլինի հաղթահարել սպառնալիքը: Սա լավագույն դեպքում: Իսկ վատագույնում` ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովը հակառակորդին նախապես կփոխանցի ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:
Ստացվում է` հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախման ժամանակ ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովի քմահաճույքից»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր