Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տվել Իրանում բնակվող ֆրանսիացիներին ժամանակավորապես լքել երկիրը՝ այնտեղ մնալու վտանգի պատճառով` Իսրայելի վրա Իրանի հարձակումներից հետո։ Փաստաթուղթը նաև կոչ է անում «առավելագույն զգուշություն ցուցաբերել տեղաշարժերի ժամանակ, խուսափել երկրի ներսում ցանկացած հավաքույթից և տեղյակ լինել իրավիճակին»։ Միաժամանակ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ֆրանսիայի քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում կտրականապես ձեռնպահ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։ Իր քաղաքացիներին Իրանից հեռանալու հորդոր է հղել նաև Գերմանիան: |