ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Բրյուսելում Փաշինյանին ասացին՝ դու կարող ես լինել դիկտատոր, բայց կլինես Արևմուտքի դիկտատորը». Մենուա Սողոմոնյան
21:00, 14.04.2024 | mamul.am
2918 | 1

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի տված խոստումների մասին, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ Բրյուսելն ապացուցեց, որ հայ ժողովրդի շալակին այս իշխանությունը դրել է անվտանգային խնդիրների մի մեծ բեռ, և դա արել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությանը հընթացս։

«Բրյուսելում արվել է խայտառակ ձևակերպումներով հայտարարություն։ Այնտեղ Փաշինյանին ուղղակի տվեցին ինդուլգենցիա. ասացին՝ դու կարող ես լինել դիկտատոր, բայց կլինես Արևմուտքի դիկտատորը»,- ասաց Սողոմոնյանը։

«Ասել են՝ փողերը կստանաք միայն այն դեպքում, երբ կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարեք հավուր պատշաճի»,- ընդգծեց միջազգայնագետը՝ ՀՀ իշխանության կողմից նման պարտավորություն դիտարկելով՝ ինչպես Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս հանելու գործընթացը, այնպես էլ՝ ռուսական ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում։

Մանրամասն` տեսանյութում:

«Բրյուսելում Փաշինյանին ասացին՝ դու կարող ես լինել դիկտատոր, բայց կլինես Արևմուտքի դիկտատորը». Մենուա Սողոմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր