168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի տված խոստումների մասին, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ Բրյուսելն ապացուցեց, որ հայ ժողովրդի շալակին այս իշխանությունը դրել է անվտանգային խնդիրների մի մեծ բեռ, և դա արել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությանը հընթացս։ «Բրյուսելում արվել է խայտառակ ձևակերպումներով հայտարարություն։ Այնտեղ Փաշինյանին ուղղակի տվեցին ինդուլգենցիա. ասացին՝ դու կարող ես լինել դիկտատոր, բայց կլինես Արևմուտքի դիկտատորը»,- ասաց Սողոմոնյանը։ «Ասել են՝ փողերը կստանաք միայն այն դեպքում, երբ կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարեք հավուր պատշաճի»,- ընդգծեց միջազգայնագետը՝ ՀՀ իշխանության կողմից նման պարտավորություն դիտարկելով՝ ինչպես Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս հանելու գործընթացը, այնպես էլ՝ ռուսական ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում։ Մանրամասն` տեսանյութում: |