Ապրիլի 9-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երեխայի մարմին։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Դաննա Բ-ն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։ |