ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Տավուշցիներին ենք ներկայացրել սկզբունքները, որոնցով պատկերացնում ենք սահմանազատումը». Գառնիկ Դանիելյան
21:36, 14.04.2024 | mamul.am
1754 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Ոսկեպարում տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության առաջին բաց հավաքը, ելույթներով հանդես եկան տարբեր գործիչներ, իր խոսքում կարևոր ուղերձներ հնչեցրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ոսկեպար էին ժամանել տարբեր նախաձեռնությունների անդամներ, անհատներ, պարզապես սրտացավ քաղաքացիներ, «Հայաստան» խմբակցության իմ գործընկերները՝ աջակցելու տավուշցիների արդար պահանջներին և դեմ արտահայտվելու միակողմանի զիջումների իշխանական օրակարգին։
Հավաքը փաստացի այս թեմայով նախաձեռնության կազմակերպված առաջին հանրային միջոցառումն էր:
Երեկվանից, իշխանական ողջ դաշտը և նրանց սպասարկող ուժերը, չգտնելով մարդկանց տրամաբանական հարցերին և հնչած ուղերձներին որևէ պատասխան, մտահոգվելով մարդկանց մոբիլիզացիայի հավանականությունից, թիրախավորել են հավաքը:
Շարունակելով ազգայինի ցանկացած դրսևորման դեմ արշավը, հիմա էլ շահարկվում է միջացառման ընթացքում հնչած ազգային երգն ու երիտասարդների պարը:
Այո, երեկ Ոսկեպարում հնչել են ազգային, ոգեշնչող երգեր, որոնք ունեցել են հստակ ուղերձներ:
Երեկ Ոսկեպարում միջոցառմանը սեփական նախաձեռնությամբ մասնակցող երիտասարդների խումբ պարել է ազգային պարեր, այն նույն պարերը, որոնք մեր ազատամարտիկները պարում էին ռազմի դաշտում:
Սա նախաձեռնության առաջին հավաքն էր: Վստահ եմ, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն: Սակայն հավաքը ծառայել է իր հիմնական նպատակին: Մենք տավուշցիներին ենք ներկայացրել կետերը, որոնց դեմ ենք, սկզբունքները, որոնցով պատկերացնում ենք տրամաբանական ու մեր շահերը սպասարկող սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
Մենք շարունակելու ենք տարբեր ձևաչափերով աշխատել մեր հայրենակիցների հետ: Այս ճանապարհին մեզ համար կարևոր են մտահոգ բոլոր հայրենակիցների դիտարկումները: Սակայն կարևոր է նաև իշխանական հարձակումներին միասնական ջանքերով դիմագրավելը և որևէ կերպ այդ օրակարգերը չսպասարկելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր