ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք
22:30, 14.04.2024 | mamul.am
4020 | 0

Վայոց ձորի պատմական հուշարձաններով հարուստ անկյուններից մեկում՝ Եղեգիսի կիրճում է գտնվում հայկական միջնադարի ամենանշանավոր վանքերից մեկը՝ Հերմոնի վանքը։

Հերմոնի վանք
Վանք հասնելու համար պետք է բարձրանալ նեղ ու քարքարոտ արահետով, որից հետո, ամեհի ժայռերի տակ ձեր առջև կհայտնվեն վանքի պարիսպները, իսկ պարիսպներից ներս՝ կիսավեր եկեղեցին ու բազմաթիվ այլ շինությունների հետքեր։
Հերմոնի վանք

Այս վանքը Վայոց Ձորի հնագույն հուշարձաններից է։ Համաձայն Ստեփանոս Օրբելյանի՝ այն հիմնադրվել է 936 թվականին, սյունյաց գահերեց իշխան Սմբատի և Հակոբ եպիսկոպոսի կողմից։
Հերմոնի վանք
Վանքում կառուցված առաջին եկեղեցին գմբեթավոր է եղել։ Այն կոչվել է Ս․ Գրիգոր Լուսավորչի անունով։
Հերմոնի վանք

Սմբատի կինը՝ Սոփիա իշխանուհին, գնել և վանքին է նվիրել Հավու գյուղը, այգիներ և ծաղկանոցներ Եղեգիս ավանում։
Հերմոնի վանք

Հերմոնի վանքի մշակութային ծաղկման շրջանը վերաբերում է 14-15-րդ դարերին։ 14-րդ դարում Գլաձորի նշանավոր համալսարանից հետո այստեղ հիմնվում է մի նոր դպրոց, որը դառնում է Գլաձորի մշակութային գործի շարունակողը Վայոց Ձորում։
Հերմոնի վանք
Այս դպրոցն իր գործունեությունը շարունակեց մինչև 15-րդ դարի վերջ։ Այս դպրոցում կրթություն են ստացել նշանավոր մտավորականներ, գրիչներ, նկարիչներ։ Հայտնի են Հերմոնի վանքում գրված 26 ձեռագիր մատյաններ։
Հերմոնի վանք

Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է հնի տեղում 17-րդ դարում։ Այն սրբատաշ բազալտով կառուցված եռանավ բազիլիկ է, որի ծածկն ու հարավային պատի մի մասն այսօր քանդված են։
Հերմոնի վանք

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր