ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ․ #Times
12:06, 15.04.2024 | mamul.am
3565 | 0

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել Թագավորությունից արտաքսվող անօրինական ներգաղթյալներին: Ինչպես հաղորդում է The Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոթսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թերթը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել անօրինական ներգաղթյալներին, որոնք արտաքսվում են Թագավորությունից:

Ինչպես նշում է թերթը, տեխնիկական բանակցությունները Երևանի հետ Լոնդոնը սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին այցելեց Հայաստան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր