Սուրբ Ալ Քուդսը կլինի մահմեդականների ձեռքում, իսկ մահմեդական աշխարհը կտոնի Պաղեստինի ազատագրումը։ Այս մասին X սոցցանցի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Հրապարակմանը կցված է կադր, որում երևում է, թե ինչպես են Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի վրայով հրթիռներ թռչում։ |