ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա». Էդուարդ Շարմազանով
22:24, 15.04.2024 | mamul.am
3641 | 0

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլիզմից ավելի վատ բան էլ կա՝ քաոսը։
Ակնհայտ է, որ նիկոլիստական ռեժիմը չունի լեգիտիմություն։
Նրան մեղադրում են թե ազգայնականները, և թե ազատականները, անկախականներն ու հոգևորականները, ռուսամետները, արևմտամետներն ու նույնիսկ սորոսականների մի հատված։
Կա կոնսենսուս նիկոլիզմի մերժման առումով։
Բացի ՔՊ-ից, բարձրաստիճան պաշտոնյաներից ու մի քանի օլիգարխներից, հանրության մնացած հատվածը հասկանում է, որ նիկոլիզմը կործանում է Հայաստանը։
Նիկոլիզմի անկմանը զուգահեռ ՝ ավելանում է քաոսի հնարավորությունը։
Քաոսից խուսափելու համար անհրաժեշտ է ազգային-պետական ուժերի ու կառույցների համախմբում, որպեսզի Հայաստանը չդառնա պոպուլիստ-ավանտյուրիստ հակապետական գաստրոլյորների թիրախում՝ նոր փորձանք բերելով Հայաստանի գլխին։
«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն` վտանգավոր ու հակապետական թեզ է։
Նիկոլը պետք է գնա ոչ թե նրա համար, որ նրա ձայնի տեմբրը նյարդայնացնում է, այլ հակապետական ու հակազգային համակարգված գործունեություն ծավալելու համար։
Նա հանձնել է Արցախն Ադրբեջանին, պատերազմ է հայտարարել հայկականությանը՝ Եկեղեցուց մինչեւ Անկախության հռչակագիր ու Հայոց պատմություն։
Նիկոլիզմի հեռացումը կարող է օգտակար լինել միայն ազգային-պետական իրական օրակարգ կրող դերակատարների իշխանության պատասխանատվությունը վերցնելու պարագայում։
Դա է պահանջում ՀՀ պետական շահը։
Հակառակ դեպքում քաոսի մեջ ենք հայտնվելու, իսկ դա կլինի արդեն վերջնական ավարտը պետականության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր