ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Խտրական մոտեցում է և քաղաքական խոսքը լռեցնելու փորձ»․ Ռուբեն Մելիքյան
11:24, 15.04.2024 | mamul.am
1183 | 0

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։

Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց, որ տղաներն այժմ ազատության մեջ են։ Նրա կարծիքով՝ այս ձերբակալությունը իշխանությունների կողմից խտրական մոտեցում է և քաղաքական խոսքը լռեցնելու փորձ․ «Հանրային վայրերում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տեղեկատվական բնույթի փոքր նյութեր, ինչո՞ւ է այդ նյութերի, օրինակ՝ տան վաճառքի հայտարարության փակցնելը օրինական, իսկ տղաների՝ իրենց քաղբանտարկյալ ընկերների ապօրինի ազատազրկման վերաբերյալ նյութեր փակցնելը՝ քրեորեն պատժելի։ Ճիշտ է՝ տղաներն ազատ են արձակվել, սակայն բողոքի ակցիան իրականացնելու հնարավորությունը կանխվել է՝ թռուցիկներն առգրավվել են»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր