«Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ գյուղի հետևից վերցնում է»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ «Google maps-ում հանկարծ Ոսկեպար գյուղի հետևի սարը, որտեղ բնակավայր չկա և չի եղել, հայտնվում է որպես ադրբեջանական անկլավ։ Տիկի՛ն դեսպան, Քրիստինա Քվին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Ինչի՞ հիման վրա է հայտնվել այդ քարտեզում անկլավը։ Գիշերը քնում ես՝ անկլավ չկա, առավոտը զարթնում ես՝ կա արդեն։ Հնարավոր է՝ Փաշինյանը կամ Ալիևն են զանգում Google maps-ին ու հայտնվում է այս անկլավը։ Թող դա արդեն Մհեր Գրիգորյանն ու Փաշինյանը պատասխանեն։ Եթե այդ անկլավ կոչվածը տրվի, Ոսկեպարի լինելիությունն անհնարին է դառնում։ Գյուղն ամբողջապես կդատարկվի, ու դրանից հետո վտանգի տակ կհայտնվի Լոռվա մարզը»,- ասել է Բագրատյանը։ |