ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ գյուղի հետևից վերցնում է»․ Հրանտ Բագրատյան
16:48, 15.04.2024 | mamul.am
5877 | 3

«Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ գյուղի հետևից վերցնում է»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ «Google maps-ում հանկարծ Ոսկեպար գյուղի հետևի սարը, որտեղ բնակավայր չկա և չի եղել, հայտնվում է որպես ադրբեջանական անկլավ։ Տիկի՛ն դեսպան, Քրիստինա Քվին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Ինչի՞ հիման վրա է հայտնվել այդ քարտեզում անկլավը։ Գիշերը քնում ես՝ անկլավ չկա, առավոտը զարթնում ես՝ կա արդեն։ Հնարավոր է՝ Փաշինյանը կամ Ալիևն են զանգում Google maps-ին ու հայտնվում է այս անկլավը։ Թող դա արդեն Մհեր Գրիգորյանն ու Փաշինյանը պատասխանեն։ Եթե այդ անկլավ կոչվածը տրվի, Ոսկեպարի լինելիությունն անհնարին է դառնում։ Գյուղն ամբողջապես կդատարկվի, ու դրանից հետո վտանգի տակ կհայտնվի Լոռվա մարզը»,- ասել է Բագրատյանը։

Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ գյուղի հետևից վերցնում է․ Հրանտ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր