ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը»․ Ղազախստանի նախագահ
11:54, 15.04.2024 | mamul.am
912 | 1

Ողջունում ենք խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի և Ղազախստանի ձգտումը։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ցուցաբերել և իր հարթակը տրամադրել երկու երկրներին։ Մեր հիմնական նպատակն է մերձեցնել մեր բարեկամ երկրներին, բացել ճանապարհը՝ այս տարածաշրջանում անքակտելի բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման հասնելու համար»,- ասել է Տոկաևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր