ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
12:18, 15.04.2024 | mamul.am
958 | 0

Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման մակարդակը հասցնել 350 մլն դոլարի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք՝ ավելացնելու արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը։ Պետք է ակտիվացնել հարաբերությունները արդյունաբերության, ֆինանսների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Այս իմաստով հայկական կողմին առաջարկեցի համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել»,- ասել է Տոկաևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր