Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման մակարդակը հասցնել 350 մլն դոլարի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք՝ ավելացնելու արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը։ Պետք է ակտիվացնել հարաբերությունները արդյունաբերության, ֆինանսների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Այս իմաստով հայկական կողմին առաջարկեցի համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել»,- ասել է Տոկաևը։ |