Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի ապրիլի 15-ի ԱԺԽՈ-023-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն է: Առաջարկվում է օգոստոսի 3-ը հայտարարել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: |